ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հայ հոգևորականությունը Ավստրիայում հայրենապաշտության ու խոհեմության իրական ազգային ընտրանու աննախադեպ օրինակ է ցուցադրում

Հայ հոգևորականությունը Ավստրիայում հայրենապաշտության ու խոհեմության իրական ազգային ընտրանու աննախադեպ օրինակ է ցուցադրում
22.02.2026 | 12:24

Հայ հոգևորականության` ի դեմս 25 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների` Աստծո օրհնությամբ և Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցած ժողովը աշխարհին հայ եկեղեցու իմաստնության, խիզախության, հավատարմության, առաքինության և

հայ ժողովրդին, նրա ազգային արժեքներին ու հայոց պետականությանը անվերապահ նվիրվածության աննախադեպ օրինակ են ցուցադրում։

Հայ առաքելական եկեղեցին իր անզիջում վճռականությունն ու անհամաձայնությունն է վերահաստատում պետության ու եկեղեցու քայքայմանն ուղղված` իշխանությունների կողմից տարվող քաղաքականության դեմ։

Ժողովուրդն էլ արժանապատվորեն պաշտպանում է իր հոգևորականությանը, հասկանալով, որ թերևս եկեղեցին ու հոգևորականությունն է չապականված, չայլասերված բարոյական վերջին կղզյակը, պետության հենասյունը, բաստիոնը, որ ի զորու են պահպանել հայոց պետականությունն ու անկախությունը, հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու ինքնությունը, ստեղծված այս բարդ իրավիճակում, երբ ապազգային են երկրի իշխանությունները, ամայացված ու ապականված է քաղաքական դաշտը, խղճուկ ու երկչոտ վիճակում է մտավորականությունը։

Հուսով եմ, որ իշխանությունները հաշվի կնստեն հայ հոգևորականության անզիջում վճռականության ու իրենց առաքելությանը` հավատարիմ լինելու, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հայության հավատարմության ու անվերապահ աջակցության հետ և հեռու կմնան հայ եկեղեցուց ու կդադարեցնեն եկեղեցու դեմ սկսած պառակտման ու արժեզրկման դավադիր արշավը։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ